Աշխարհի 500 ամենաթանկ ընկերությունների վարկանիշում փոխվել Է առաջատարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան ըստ շուկայական կապիտալացման զբաղեցրել Է առաջին տեղն աշխարհի խոշորագույն ընկերությունների FT Global 500 վարկանիշում՝ առաջ անցնելով բազմամյա առաջատարից՝ ExxonMobil նավթի-գազի ընկերություրնից: Ըստ «Արմենպրես»-ի տեղեկացման՝ ինչպես հետեւում Է The Financial Times-ի տվյալներից, որն ամեն տարի կազմում Է վարկանիշը, iPhone եւ iPad արտադրողի շուկայական արժեքն անցյալ տարի հասել Է 559 միլիարդ դոլարի, իսկ ExxonMobil-ինը՝ 408,8 միլիարդի:
Ընթացիկ վարկանիշում, այսպիսով, ExxonMobil-ը հայտնվել Է երկրորդ տեղում, իսկ Չինաստանի Petrochina-ն՝ 278,97 միլիարդ դոլար կապիտալացմամբ՝ երրորդում: 2011 թվականին Apple-ն զբաղեցնում Էր երրորդ հորիզոնականը, իսկ Petrochina-ն՝ երկրորդը:
Ինչպես նշում Է FT-ն, անցյալ տարի աշխարհի 500 խոշորագույն կորպորացիաների միագումար կապիտալացումը նվազել Է 3,6 տոկոսով՝ մինչեւ 25,3 տրիլիոն դոլար: Ըստ ընդհանուր կապիտալացման՝ առաջին տեղն, ինչպես եւ մեկ տարի առաջ, զբաղեցրել են բանկերը (71 կորպորացիա՝ 3,84 տրիլիոն դոլար ընդհանուր արժեքով): Նավթի-գազի ընկերություններն զբաղեցրել են երկրորդ տեղը (43 ֆիրմա, միագումար կապիտալացումը՝ 3,27 տրիլիոն դոլար):