Սպորտ

Լիլիթ Մկրտչյանն առաջին հաղթանակն է տոնել Ջերմուկում

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մկրտչյանն առաջին հաղթանակն է տոնել Ջերմուկում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ջերմուկում ընթացող կանանց շախմատի Գրան պրի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում հուլիսի 20-ին 60-րդ քայլին ոչ- ոքի Է խաղացել վրացի մարզուհի Նինո Խուրցիձեի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Դանիելյանը, ով վաստակել Է 2 միավոր 4 հնարավորից, այս պարտիայում խաղացել Էր սեւ խաղաքարերով:

Հայաստանի մյուս շախմատիստուհին, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 4-րդ փուլում սպիտակներով 42-րդ քայլին հաղթել Է ռուս շախմատիստուհի Եկատերինա Կովալեսկայային եւ վաստակել Է 1,5 միավոր:

3,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն Է չինուհի Յու Վեյցզյանը, ով այս փուլում հաղթել Է իր հայրենակցուհի Ռուան Լուֆեյին:

Մրցաշարի 5-րդ փուլում Դանիելյանը սպիտակներով խաղալու Է չինուհի Չժաո Սյույի, իսկ Մկրտչյանը սեւերով՝ ռուս Նադեժդա Կոսինցեւայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում