Միջազգային

Սոցիալ-դեմոկրատ Ալվարո Կոլոմը դարձել Է Գվատեմալայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող

2 րոպեի ընթերցում

ՄԵԽԻԿՈ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ Ալվարո Կոլոմը դարձել Է կիրակի օրը Գվատեմալայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող: Կենտրոնամերիկյան այս երկրի Գերագույն ընտրական տիրբունալի տվյալներով, որոնք ստացվել են քվեների 95,11 տոկոսի հաշվումից հետո, «Հույսի ազգային միասնությունե ձախ կենտրոնամետ կուսակցության թեկնածուին պաշտպանել Է գվատեմալացիների 52,64 տոկոսը: Կոլոմն ավելի քան 5 տոկոսով առաջ Է անցել իր մրցակցից՝ պաշտոնաթող գեներալ Օտտո Պերես Մոլինայից: Այս քաղաքական գործչի օգտին, որը քվեարկվում Էր աջ Հայրենասիրական կուսակցությունից, քվեարկել Է ընտրողների 47,36 տոկոսը: Դիտորդները նշում են, որ մնացած քվեաթերթիկների մշակումն արդեն չի փոխի ստեղծված իրավիճակը: «Ես շատ գոհ եմ եւ շնորհակալ եմ Աստծուն եւ Գվատեմալայի ժողովրդինե,- հայտարարել Է Կոլոմն՝ իրեն հռչակելով ընտրյալ նախագահ: 13-միլիոնանոց Գվատեմալայում, որտեղ ձայնի իրավունք ունի գրեթե 6 միլիոն մարդ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի Է ունեցել հանգիստ իրավիճակում, բայց ընտրողների նվազ մասնակցությամբ: 56-ամյա Կոլոմը, որը պետության ղեկավարի պաշտոնի համար քվեարկվում Է երրորդ անգամ, պաշտոնապես Գվատեմալայի նախագահի պաշտոնը 4-ամյա ժամկետով կստանձնի հունվարի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում