Միջազգային

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերայի ժամանակ ահաբեկչության զոհ է դարձել 14 մարդ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերայի ժամանակ ահաբեկչության զոհ է դարձել 14 մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Դենվեր քաղաքում «Սեւ ասպետ. Լեգենդը վերածնվում է» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կրակ է արձակվել, որի հետեւանքով 14 մարդ է զոհվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, հրաձգության հետեւանքով եւս 30-40 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Միջադեպը տեղի է ունեցել Դենվերի կինոթատրոնում հուլիսի 19-ի գիշերը: Համաձայն որոշ տեղեկությունների` հանցագործը կրակ է արձակել կինոթատրոն այցելողների վրա եւ ռումբ է պայթեցրել: «Բեթմեն»-ի մասին պատմող կինոդիտումը սկսվել է կեսգիշերին: Ֆիլմի ընթացքում մարդիկ ձայներ են լսել, ինչին սկզբում ուշադրություն չեն դարձրել` մտածելով, որ դրանք կողքի դահլիճի ֆիլմի ձայներն են: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ մեկ կասկածյալ ձերբակալվել է: Հաղորդվում է, որ շենքում հնարավոր է լինի եւս մեկ պայթուցիկ սարք, որի փնտրման աշխատանքներով զբաղվում է ոստիկանությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում