Տարածաշրջանային

ՄԻԵԴ-ը կրկին դատապարտել է Թուրքիային

1 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ը կրկին դատապարտել է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շարունակում է մեկը մյուսի հետևից որոշումներ ընդունել ընդդեմ Թուրքիայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի դեմ Մեհմեդ Թարհանի ներկայացրած հայցը:

Մեհմեդ Թարհանը, ով 2006 թվականից ի վեր գտնվում է դասալիքի կարգավիճակում, մեղադրել է Թուրքիային` իրեն զինվորական բանտում պահելու, ստիպողաբար մազերը կտրելու, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք դրսեւորելու համար: Եվրոպական դատարանը հայտնել է, որ զինվորի նկատմամբ նման վերաբերմունքըհակասում է մտքի, խղճի և դավանանքի ազատության մասին օրենքի իններորդ հոդվածին:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Թուրքիային տուժողին վճարել տասը հազար եվրո` որպես բարոյական փոխհատուցում, և ևս երկու հազար եվրո` դատարանի ծախսերը վճարելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում