Տարածաշրջանային

Թուրքիան հրապարակել է քրդերի հետ բախումներում կորցրած զինծառայողների թիվը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հրապարակել է քրդերի հետ բախումներում կորցրած զինծառայողների թիվը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախումներում 1984 թ-ից մինչ այժմ Թուրքիայի զինված ուժերը 6169 զինծառայող են կորցրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այդ հրապարակումն արել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը` ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գորքութ Աչարի հարցմանը տված գրավոր պատասխանում: Թուրք նախարարն ասել է, որ այդ ժամանակաընթացքում վիրավորվել է 4008 զինծառայող:

Թուրքական բանակի դեմ քրդերի վարած 25-ամյա ազատագրական պատերազմի ընթացքում 35-40 հազար մարդ է սպանվել:

Քրդերի դեմ ռազմական գործողությունների իրագործումից բացի` Թուրքիայի իշխանությունները նրանց դեմ պայքարում են նաեւ ազատագրական շարժման մեջ ակտիվ քրդերին բանտեր նետելու միջոցով: PKK-ի քաղաքային թեւ համարվող Քրդստանի համայնքների միության (KCK) դեմ պայքարի պատրվակով վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել են 6000-ից ավելի քուրդ քաղաքական-հասարակական գործիչներ, պատգամավորներ, լրագրողներ, քաղաքապետեր եւ ակտիվիստներ: Չնայած այդ բոլորին` թուրքաբնակ քրդերը շարունակում են ազատագրական պայքարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում