Տարածաշրջանային

Իսրայելական ընկերությունը չի պատրաստվում դադարեցնել ԼՂՀ կազմակերպվող ուղեւորությունները

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ընկերությունը չի պատրաստվում դադարեցնել ԼՂՀ կազմակերպվող ուղեւորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զբոսաշրջիկների`Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած ուղեւորությունն առաջացրել է պաշտոնական Բաքվի զայրույթը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Izrus տեղեկատվական պորտալը, այս առիթով Ադրբեջանում Իսրայելի դեսպանին նույնիսկ բողոքի նոտա է ուղարկվել: Դեսպան Միխայիլ Լոտեմը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ իսրայելցի զբոսաշրջիկների այցը Լեռնային Ղարաբաղ անհատական բնույթ է կրել եւ չի արտացոլել Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ուղեւորություն կազմակերպած Magma-Trevel LTD կազմակերպության գլխավոր տնօրեն Մենահեմ Աբադին Izrus-ին հայտնել է, որ դեսպան Միխայիլ Լոտեմն իրեն չի դիմել Լեռնային Ղարաբաղի շրջագայությունից հրաժարվելու խնդրանքով: «Նա ընդամենը ցանկացավ իմանալ մեր այցի նպատակը, ում պատասխանեցի, որ խոսքն ընդամենը զբոսաշրջության մասին է: Էքսկուրիսաներից առաջ մենք նախօրոք ստուգում ենք ամեն ինչ: Ոչ մի պատճառ չկար այնտեղ չգնալու»,-մանրամասնել է կազմակերպության տնօրենը: Աբադիի տեղեկացմամբ` պաշտոնական Իսրայելը ևս որևէ խոչընդոտ չի առաջացրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Magma-Trevel LTD-ն մասնավոր առևտրային կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհումիրականացնում է զբոսաշրջային նախագծեր: Magma Challenge-ն բացառապես կանանց համարարկածային զբոսաշրջության ծառայություններ է առաջարկում` ջիպ ավտոմեքենաներով: Այն ներառում է արաբական երկրների, Աֆրիկայի, Բալկանների եւ աշխարհի այլ էկզոտիկ բնակավայրերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում