Տարածաշրջանային

Սիվասի հայերն այցելել են մերձավորների շիրիմներին

1 րոպեի ընթերցում

Սիվասի հայերն այցելել են մերձավորների շիրիմներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիվասի (հայկական Սըվաս) հայերի և նրանց բարեկամների» ընկերությունը Թուրքիայի Սիվաս քաղաքում բնակվող հայերի հետ միասին այցելել է քաղաքի կենտրոնում գտնվող հայկական գերեզմանատուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականը, հավաքված հայերն իրենց մերձավորների շիրիմների մոտ մոմ են վառել:

Արարողության մասնակիցների հետ է եղել նաև հայ Մյուրոն Այվազյան քահանան, ով ներկաների հետ միասին աղոթել է հանգուցյալների հոգու հանգստության համար:

Նմանօրինակ միջոցառում կազմակերպվել էր առաջին անգամ: Ներկա է գտնվել «Սիվասի հայերի և նրանց բարեկամների» ընկերության 217 անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում