Տարածաշրջանային

Թուրքերը մտադիր են զբոսաշրջիկներին Անին ներկայացնել հեքիաթի օրինակով

1 րոպեի ընթերցում

Թուրքերը մտադիր են զբոսաշրջիկներին Անին ներկայացնել հեքիաթի օրինակով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անին Թուրքիայի եւ, հատկապես, Կարսի համար խիստ կարեւոր նշանակություն ունի: Այստեղ յոթ հարկ գետնի տակ գրադարաններ են եղել: Այստեղով են անցել բնորոշ պատմություններով հայտնի «Մետքասի ճանապարհ»-ի հազարավոր քարավանները: Անին զբոսաշրջիկներին ներկայացնելու համար հարկավոր է օգտվել «Հազար ու մի գիշերներ» հեքիաթներից», -հայտարարել է Կարսի նահանգի Մշակույթի եւ արվեստի միության ղեկավար Վեդաթ Աքչայոզը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, Աքչայոզը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ մինչեւ 1994 թ-ն «առաջին աստիճանի ռազմական արգելված գոտի» լինելու պատճառով, միջնադարյան Անի քաղաքի ավերակները հնարավոր չի եղել ցուցադրել զբոսաշրջիկներին: «Անին հայտնի է իր միստիկական իրողություններով եւ պատմություններով: Օգտագործելով դրանք` կարելի է ավելի լավ ներկայացնել բազմաթիվ մշակույթների եւ կրոնների խորհրդանիշ հանդիսացող Անիի պատմությունն աշխարհին», -ասել է նա` նշելով, որ Անիի մշակույթը մեծ նշանակություն է ունեցել տարածաշրջանի զարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում