Մշակույթ

«Սեր» ֆիլմով ամփոփեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

2 րոպեի ընթերցում

«Սեր» ֆիլմով ամփոփեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերը կինոսեր հասարակությունը հուլիսի 15-ին կարող է դիտել երեւանյան կինոթատրոններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կինոփառատոնը հուլիսի 14-ին ամփոփվեց Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր, հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո եւ հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուելլա Ռիվայի եւ Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի` երաժշտության ուսուցիչներ Աննի եւ Ժորժի սիրո փորձության պատմությունն է: Ժորժն ու Աննը կյանքի 8-րդ տասնամյակում են: Նրանք կիրթ թոշակառուներ են, երաժշտության նախկին դասատուներ: Դուստրը, որ նույնպես երաժիշտ է, իր ընտանիքի հետ ապրում է արտասահմանում: Մի օր էլ Աննը կաթված է ստանում: Ամուսնական զույգին կապող սերը ենթարկվում է դաժան փորձության...

«Ոսկե ծիրան»-ն անցկացվում էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հուլիսի 8-15-ը: Երեւանյան կինոփառատոնի շնորհիվ մայրաքաղաքում յոթ օր շարունակ ցուցադրվեցին կինոաշխարհում մեծ հեղինակություն վայելող, անվանի, ինչպես նաեւ սկսնակռեժիսորների ֆիլմեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում