Լոզնիցան այս անգամ Հայաստան է եկել «Մշուշում» ֆիլմով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնին մասնակցության համար արդեն երկրորդ անգամ Հայաստան է ժամանել Սերգեյ Լոզնիցան: Ընդամենը երկու լիամետրաժ խաղարկային ֆիլմերի հեղինակը արդեն բարձր համբավ ունի աշխարհում: Ոմանք կտարականպես դեմ են այն իրականությանը, որը Լոզնիցան պատկերում է իր ֆիլմերում, ուրիշները, ընդհակառակը, համեմատում են նրա ֆիլմերն անցած տարիների գլուխգործոցների հետ: Ամեն դեպքում այդ ժապավենները լայն քննարկման առարկա են դառնում եւ բացում հանդիսատեսի առաջ մութ եւ գուցե սարսափելի ռեալությունը, որը կա եւ միշտ եղել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ոսկե ծիրան»-ին այս անգամ մասնակցության համար Լոզնիցան ներկայանում է իր «Մշուշում» ֆիլմով: Ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է եղել տասնմեկ տարի առաջ, սակայն չի կարողացել նկարահանել: «Ուղղակի չստացվեց, չեմ էլ հասնակում, թե ինչու»,- կատակեց նա: Լոզնիցան նշեց, որ արվեստը կյանքի սոսկ պատճենահանումը չէ, այլ` կյանքի մոդելը: «Արվեստի նյութ կարող է դառնալ այն ամենը, ինչ կարող է դառնալ կյանք: Արվեստը կանխատեսում է ապագան»,- ասաց նա: : «Մշուշում» կինոնկարը նկարահանված է բելառուս գրող Վասիլի Բիկովի համանուն պատմվածքի հիման վրա: ԽՍՀՄ-ի արեւմտյան սահմանները, 1942 թ.-ին: Շրջանն օկուպացված է գերմանացիների կողմից, եւ տեղի պարտիզանները կատաղի դիմադրություն են ծավալել: «Հին անտառում, որտեղ ոչ բարեկամ կա, ոչ թշնամի, եւ որտեղ անհետանում է դավաճանության ու հերոսության սահմանագիծը, երկաթգծի աշխատող Սուշենյան, որը հանիրավի մեղադրվել է դավաճանության համար եւ վրեժի թիրախ դարձել, ստիպված է բարոյական ընտրություն կատարել անբարո պայմաններում»,- պատմեց ֆիլմի մասին ռեժիսորը:

Ֆիլմն արժանացել է Կաննի FIPRESCI մրցանակի: Այն Գերմանիա-Ռուսաստան-Լատվիա-Հոլանդիա-Բելառուս համատեղ արտադրություն է:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը