Տարածաշրջանային

Բաղըշը հերթական անգամ սպառնացել է Օլանդին

2 րոպեի ընթերցում

Բաղըշը հերթական անգամ սպառնացել է Օլանդին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում է անհանգստությունը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հնարավորնորօրինագծի ընդունման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական euroactiv.com կայքը, Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Ֆրանսուա Օլանդի արած հայտարարությունից հետո կրկին շիկացած թուրք-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ հոդված է հրապարակել` հորդորելով Ֆրանսիայի նախագահին չկրկնել նախորդ կառավարության «սխալները»:

Բաղըշը նշել է, որ Թուրքիան մշտապես Ֆրանսիայի մեջ տեսել է իր բարեկամին և բազմիցս համագործակցել է նրա հետ, սակայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի առաջ քաշումը Ֆրանսիայի որոշ շրջակաների կողմից, իբր, «ստվերի տակ է առնում» այդ բարեկամությունը: Նա հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան 1915 թվականի դեպքերի ուսումնասիրության համար պատրաստ է համատեղ պատմաբանների խորհուրդ ստեղծել Հայաստանի հետ:

«Մենք կարող ենք հասկանալ Ֆրանսիայի հետաքրքրվածությունը 1915 թվականի դեպքերի նկատմամբ` հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա համանախագահությունը և Ֆրանսիայում բնակվող հայկական բազմամարդ համայնքը»,- նշել է Բաղըշը` հույս հայտնելով, որ Օլանդի օրոք ֆրանս-թուրքական հարաբերությունները կմտնեն նոր փուլ և անցյալի սխալները չեն կրկնվի: ԵՄ հարցերով նախարարը նշել է, որ Թուրքիան ամեն քայլ ձեռնարկում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները դրական մթնոլորտում պահելու համար, սակայն լիահույս է, որ այս առումով ջանքերը չի խնայի նաև Ֆրանսիան:

«Հուսով ենք, որ Օլանդի կառավարությունը չի կրկնի նախկին կառավարության սխալները: Եթե այս սխալները կրկնվեն, ոչ ոք դրանից շահած դուրս չի գա»,- եզրափակել է թուրք նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում