ՄԽ համանախագահները Բաքվից հավաստիացումներ են ստացել. քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ չի կիրառվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 10-13-ը տարածաշրջանային այցով եղել են Բաքվում, Ստեփանակերտում և Երեւանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամլո ծառայությունից, Բաքվում համանախագահները հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդիարովի հետ, Լեռնային Ղարաբաղում` երկրի դե ֆակտո իշխանությունների հետ, իսկ Երևանում` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հուլիսի 11-ին նրանք ոտքով հատել են շփման գծը: Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղից ուղևորվել Երևան` անցնելով Քելբաջարի շրջանով, որը նրանց առաջին այցն էր այդ շրջան 2010թ-ի Դաշտային գնահատման առաքելությունից հետո: Բոլոր հանդիպումներում համանախագահները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի մասին խոսվում է նաև համանախագահող երկրների նախագահների հունիսի 18-ի Լոս Կաբոսի հայտարարության մեջ:

ՄԽ համանախագահները շարունակել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել հունիսի 18-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ արծարծված հարցերը: Միջնորդներն իրենց խորն անհանգստությունն են արտահայտել առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ և ընդգծել կողմերի քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտությունը` խաղաղության հասնելու, առավելապաշտական դիրքերից հետ կանգնելու, 1994թ-ին հաստատված հրադադարը հարգելու և հրապարակային թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու հետ մեկտեղ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման ծրագրին` համանախագահները կողմերից հավաստիացումներ են ստացել այն մասին, որ քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժ չի կիրառվի, խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով և հարցը չի քաղաքականացվի: Համանախագահները վերահաստատել են, որ օդանավակայանի գործունեությունը չի բերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության և կոչ են արել կողմերին իրենց տարածքներում իրականացնել թռիչքներ` միջազգային իրավունքի և գործող պրակտիկայի համաձայն:

ՄԽ համանախագահները ծրագրում են առանձին հանդիպումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ` սեպտեմբերին նախարարների հանդիպման կազմակերպման նպատակով:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում