Հայ-իտալական արշավախումբը հնագիտական պեղումներ է կատարում Գեղարքունիքի մարզում

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնինը տարի շարունակ հայ-իտալական միացյալ արշավախումբը հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Գեղարքունիքի մարզի տարածքում: Արշավախումբը գլխավորում են Հռոմի Մերձավորարեւելյան երկրների ինստիտուտի գիտաշխատող, հնագետ եւ արեւելագետ Ռաֆայելե Բիշիոնեն եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագետ, ուրարտագետ Սիմոն Հմայակյանը:

Արշավախումբը հայտնաբերում, ճշգրտում, ուսումնասիրում, քարտեզագրում է նորահայտ հուշարձաններ` նոր ուղղումներ մտցնելով հնագիտության եւ հայագիտության նախկին պատկերացումների մեջ: Ուսումնասիրության նյութերը մեկ հատորով եւ անգլերեն արդեն հրատարակվել եւ տարածվել են եվրոպական երկրներում, իսկ երկրորդ հատորը նախապատրաստվում է հրատարակության: Ուսումնասիրությունների արդյունքները պարբերաբար հրատարակվել են հայերեն եւ իտալերեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սիմոն Հմայակյանը, մեկ շաբաթվա ընթացքում հնագետները հասցրել են ուսումնասիրություններ կատարել Նորաշենում, Զոլաքարում, Չկալովկայում, Ծովինարում, Գավառ քաղաքում: Նորաշենում ուսումնասիրվել է «Վիգոն» հնավայրի տարածքը, ուր հայտանբերվել է հնագույն, բայց չափից դուրս ավերված մի ամրոց: Չկալովկայում ուսումնասիրվել է 19-րդ դարի ռուս գիտնական եւ հետազոտող Զոլոտարյովի ջրաչափիչ հուշարձանը, ինչը պատկերացում է տալիս Սեւանա լճի ջրերի բարձրացման կամ իջեցման դինամիկայի մասին: Ի դեպ, լճի ջրերի տատանումների հարցերով զբաղվում է արշավախմբի անդամ, Հռոմի Մերձավորարեւելյան երկրների հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Նեդա Պարմեջիանին: Զոլաքարում ուսումնասիրվել է տեղի պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանի հողամասում վերջերսգտնված բնակատեղիի հնագիտական նյութերը, որոնց մի մասն արդեն տրամադրվել է հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետների ուսումնասիրությանը: Ծովինարում, հայտնի Օձաբերդ ամրոցի տարածքում, ուր պահպանված է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, արշավախումբը նպատակ ունի ուսումնասիրել հնագույն դամբարանադաշտը` վաղ հայկական եւ ուրարտական մշակութային փոխառնչությունների խնդիրը պարզելու նպատակով: Արդեն հաշվառվել են դամբարանադաշտերը, հանույթը կատարվել է դամբարանադաշտից` հաջորդ տարի այստեղ պեղումներ սկսելու համար: Արշավախումբը նաեւ այցելել է Գավառ քաղաքի երկրագիտական թանգարան` ուսումնասիրելու վերջերս Լանջաղբյուրի տարածքից հայտնաբերված եւ թանգարանին նվիրված Արտաշիսյան սահմանաքարը` արամեատառ արձանագրությամբ: Միաժամանակ արշավախմբի կողմից դիտարկվել է Գավառ քաղաքի տարածքում գտնվող Խալդի քաղաքի ավերակները, նրա պաշտպանական եւ քաղաքաշինական համակարգի մնացորդները:

Հայերեն English

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres