Միջազգային

Աֆղանստանում սպանվել Է կանանց իրավունքների պաշտպանը

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում սպանվել Է կանանց իրավունքների  պաշտպանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի արեւելքում գտնվող Լագման նահանգում բարձրաստիճան պաշտոնյա Է սպանվել: Խանիֆա Սաֆին զբաղեցնում Էր կանանց հարցերի նախարարության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կինը եւ նրա ամուսինը զոհվել են ռումբի պայթյունից, որն ամրացված Է եղել ավտոմեքենային: Սաֆին հայտնի Էր կանանց իրավունքների պաշտպանությամբ: Լրագրողները նշում են, որ նա հաճախ Էր հասարակության մեջ հայտնվում ամուսնու հետ՝ առանց գլխաշորի, ինչը պահպանողականների տեսակետից իսլամի կանոնների խախտում Է:

Պետական ծառայողներն Աֆղանստանում հաճախ են զինյալների գրոհների զոհ դառնում, սակայն անցյալում կանայք հազվադեպ Էին տուժում նման գրոհների ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում