Տարածաշրջանային

Իսրայելի դեսպանն ադրբեջանցիներին խորհուրդ է տվել հայերի հետ ուղիղ բանակցություններ վարել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի դեսպանն ադրբեջանցիներին խորհուրդ է տվել հայերի հետ ուղիղ բանակցություններ վարել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխաել Լոտեմը ադրբեջանցիներին խորհուրդ է տվել հայերի հետ ուղիղ բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 1news.az-ին տված հարցազրույցում Լոտեմն ասել է. «Տարբեր արտաքին խաղացողներ կարող են ներգրավվել բանակցային գործընթացում, երաշխավոր դառնալ, խրախուսել տարբեր նախաձեռնություններ, բայց, վերջին հաշվով, համաձայնության պետք է գան երկու երկրների առաջնորդներն` իրենք: Պաղեստինիցիների հետ հակամարտության կարգավորման մեր փորձից կարող ենք ասել, որ ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ»:

Խոսելով պաշտպանության ոլորտում ադրբեջանա-իսրայելյան համագործակցության մասին` դեսպանը նշել է. «Այո, մեր միջեւ ռազմական բնագավառում համագործակցություն առկա է: Իսրայելն առանց ուշադրության չի թողնում Ադրբեջանին հետաքրքրող ռազմական տեխնիկայի ցանկը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում