Մշակույթ

«Խաթաբալա»-ի հետահայաց ցուցադրությամբ հարգանքի տուրք մատուցվեց Յուրի Երզնկյանի հիշատակին

2 րոպեի ընթերցում

«Խաթաբալա»-ի հետահայաց ցուցադրությամբ հարգանքի տուրք մատուցվեց  Յուրի Երզնկյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի շրջանակներում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոյի երախտավորներից մեկին` Յուրի Երզնկյանին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է նրա «Խաթաբալա ֆիլմը:

Երզնկյանն իր ստեղծագործական կյանքը սկսել էր վավերագրությունից, սակայն նրա մտապաշարը եւ արվեստի իմացությունը դեռ նվաճելու էին գեղարվեստական կինոյի բարձունքները: Նրա բոլոր ֆիլմերը նորություններ էին բերում հայ կինոարվեստ: 1958 թ-ին նկարահանած նրա «Առաջին սիրո երգը» ֆիլմը հեղաշրջող նշանակություն ունեցավ մեր կինոյի պատմության մեջ եւ գրավեց իր մնայուն տեղը: Առաջին անգամ ընտանեկան դրաման, ժամանակակից կյանքը դարձան կինոյի նյութ: 1971-ին նկարահանած «Խաթաբալա»-ն «Պեպո»-ից հետո երկրորդ անդրադարձն էր Սունդուկյանի ստեղծագործությանը: Նրա նկարահանած «Սգավոր ձյունը» եւս նոր խոսք էր` հոգեբանական խոր դրամատիզմով: Երզնկյանը երկար տարիներ ղեկավարել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոֆոտո վարպետության ամբիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում