2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն արդյոք ժողովրդավարական երկիր Է. հարցերից մեկն Էլ սա Է եղել հասարակական կարծիքի ուսումնասիրման ընթացքում, որը Վրաստանի ողջ տարածքում անցկացրել Է ԱՄՆ-ի ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI): Հետազոտության արդյունքները հրապարակվել են հուլիսի 10-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Նովոստի Գրուզիային:
Մասնավորապես, հարցվածների 43 տոկոսն այն կարծիքին Է, որ Վրաստանում չկա ժողովրդավարություն այն դեպքում, երբ 38 տոկոսը գտնում Է, որ երկրում գոյություն ունի ժողովրդավարություն: Այս հարցին դժվարացել Է պատասխանել հարցման մասնակիցների 18 տոկոսը:
Դրա հետ մեկտեղ նրանց 32 տոկոսը գտնում Է, որ Վրաստանն արդեն ժողովրդավարական երկիր Է, բայց բարելավումների կարիք ունի: Հարցվածների 22 տոկոսը կարծում Է, որ Վրաստանը դեռեւս ժողովրդավարական երկիր չԷ, բայց զարգանում Է այդ ուղղությամբ: Մասնակիցների 19 տոկոսը հայտարարել Է, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր Է միայն հասարակության որոշակի մասի համար, իսկ 15 տոկոսը կարծում Է, որ ապագայում Վրաստանը գուցեեւ կդառնա ժողովրդավարական երկիր, բայց տվյալ փուլում նա այդ ուղղությամբ չի զարգանում:
Եվ միայն հարցման մասնակիցների 1 տոկոսն Է վստահություն հայտնել, որ Վրաստանն արդեն ժողովրդավարական երկիր Է եւ բարելավումների կարիք չունի: Հարցվածների նույն՝ 1 տոկոսն Էլ հայտարարել Է, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր չԷ եւ երբեք Էլ չի դառնա: 8 տոկոսը դժվարացել Է պատասխանել:
«Հասարակական տրամադրությունները Վրաստանում» թեմայով հարցման արդյունքների շնորհանդեսը կայացել Է Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցում: NDI-ի ուսումնասիրություններին, որոնք Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվել են հունիսի 4-ից մինչեւ 22-ը, ընտրանքի մեթոդով մասնակցել Է 6 հազար 299 մարդ: Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են զանազան հարցեր, որոնք վերաբերել են Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը:
Ուսումնասիրությունն անցկացրել Է Կովկասի հետազոտությունների կենտրոնը (CRRC) Շվեդիայի զարգացման գործակալության (Sida) ֆինանսական աջակցությամբ: