Մշակույթ

Սյուզան Խարտալյանը «արաբական գարնան» մասին ֆիլմ կնկարահանի

2 րոպեի ընթերցում

Սյուզան Խարտալյանը «արաբական գարնան» մասին ֆիլմ կնկարահանի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմությունը տղամարդիկ են գրում եւ հենց պատմության կերտման գործում կանանց դերի ու մասնակցության մասին սովորաբար լռում են: Այսպիսի եզրակացության է եկել շուրջ քսան ֆիլմերի հեղինակ, շվեդաբնակ հայազգի ռեժիսոր Սյուզան Խարտալյանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը, իր հիմնական առաքելություններից մեկն է համարում հենց այդ կարեւոր մարդկանց դերի մասին խոսելը, ներկայացնելը հանրությանն ու հետագա սերունդներին: «Շատերն ասում են, որ քիչ-քիչ ֆեմինիստ եմ դառնում, բայց դա այդպես չէ»,- կատակեց ռեժիսորը:

Սյուզան Խարտալյանը նոր ֆիլմի նկարահանումների վրա է աշխատում. այս անգամ թեման դարձել է ոչ թե Հայոց ցեղասպանությունը` ինչպես «Տատիկիս դաջվածքները» ֆիլմում էր, այլ` «արաբական գարունը»: «Բայց այս դեպքում էլ ոչ թե ցանկանում եմ հեղափոխության պատկերները կամ շարժառիթները ցույց տալ, այլ` ներկայացնել կանանց դերը այդ գործում: Իսկ դա հավատացեք` հիմնական շարժիչ ուժն է եղել»,- ասաց ռեժիսորը: Արդեն սկսվել են նոր ֆիլմի նկարահանումները, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ ֆիլմը պատրաստ կլինի:

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցութում ներկայացված է Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում