Միջազգային

Աշխարհը ոչնչացնելու որոշում ընդունելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ Է 13 րոպե. Washington Post

2 րոպեի ընթերցում

Աշխարհը ոչնչացնելու որոշում ընդունելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ Է 13 րոպե. Washington Post

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ մեկի համար գաղտնիք չԷ, որ սառը պատերազմի ժամանակներում ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը միմյանց պահում Էին «միջուկային նշանառության տակ»՝ պատրաստվելով ամեն րոպե խորտակիչ հարված հասցնելու հակառակորդին: Ինչպես պարզվել Է, այդ ժամանակվանից ի վեր իրադրությունը շատ չի փոխվել: Եվ այսօր աշխարհի կեսը ոչնչացնելու որոշում ընդունելու համար անհրաժեշտ Է 13 րոպե, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Washington Post-ին:

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ վերահաս վտանգի դեպքում վերերկրյա միջուկային հրթիռները մարտական պատրաստության բերելու մասին նախագահի հրամանագրի եւ մարտագլխիկների արձակման միջեւ պետք Է անցնի 3 – 4 րոպեից ոչ ավելի: Իր հերթին, պետության ղեկավարին աշխարհի կեսը բնաջնջելու որոշում կայացնելու համար պետք Է պահանջվի 13 րոպեից ոչ ավելի:

Միայն այս տարի Է, որ նախկին զինվորական Ջեյմս Քարտրայտն առաջարկել Է վերանայել «13 րոպեի կանոնը»: Նա հայտարարել Է, թե անհրաժեշտ Է միջուկային պատերազմ սկսելու որոշում կայացնելու համար նախագահին հատկացվող ժամանակը երկարացնել մինչեւ 74 ժամ: Թեեւ պետք Է նշել, որ Քարտրայտի հետ համակարծիք են բնավ ոչ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես, ԱՄՆ-ի բանակի գեներալ Ռոբերտ Քելերը գտնում Է, որ նման միջոցների ընդունումը կարող Է լրջորեն վնասել պետական անվտանգությանը: Հանկարծ թշնամին որոշի անակնկալ ոտնձգություն կատարել Ամերիկայի սահմանների դեմ:

Այս պահին ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մարտական պատրաստության վիճակում են պահում ընդհանուր առմամբ 1 800 մարտագլխիկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում