Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում բացեց «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում բացեց «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 10-ին բացվեց «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը: Ծրագրի բացումը կայացավ վրաց ռեժիսոր Դմիտրի Մամուլիայի «Ուրիշ երկինք» ֆիլմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագիրն իրագործվել է ԱՊՀ երկրների հումանիտար հիմնադրամի աջակցությամբ: Այն ընդգրկում է վերջին տարիների լավագույն ֆիլմերը: Բացման ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` «Նիկա»-ի:Ռուսական արտադրության այս ֆիլմը պատմում է Միջին Ասիայից Ռուսաստան գնացած մի մարդու ճակատագրի մասին, ով Մոսկվայում իր կնոջը փնտրելու ճանապարհին ստիպված է լինում շատ բան կորցնել:

Ծրագրում այս տարի ներկայացված են քսան ֆիլմեր: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային փառատոնը այս տարի կանցկացվի հուլիսի 8-15-ը: Փառատոնը ստացել է 1120 հայտ աշխարհի շուրջ 70 երկրից: Այս տարի փառատոնի ժյուրիի նախագահն է իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսենը: «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարութան աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում