Տարածաշրջանային

Թուրքիայում հրատարակված հերթական գիրքը խոսում է Հայոց ցեղասպանության մասին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում հրատարակված հերթական գիրքը խոսում է Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վերջին շրջանում ավելի շատ են սկսել տպագրվել գրքեր, որոնք վերաբերվում են հայկական ջարդերին և Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Ստամբուլի «Փերի» հրատարակչատանը թուրքերեն լույս է տեսել «Հայկական ջարդերի զեկույց. 1894-1895» վերնագրով գիրքը, որը հիմնված է այդ տարիներին Ստամբուլում վեց տարբեր երկրների դեսպանների պատրաստած համատեղ զեկույցի վրա:

Գրքում խոսվում է այն մասին, որ շատերը կարծում են, թե հայերը վերացել են 1915 թվականին, սակայն ամեն բան սկսվել էր դեռևս 1895 թվականից, երբ 11 վիլայեթներից ծրագրավորված կերպով սպանվել էին ավելի քան 100 հազար հայեր:Արդեն 1909 թվականին Կիլիկիայի Տարսոս (Տարսոն) և Ադանա բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի ժամանակ սպանվեցին 20 հազարից ավելի հայեր, նրանց մի մասն էլ վերաբնակեցվեց այլ շրջաններում: Գրքում խոսվում է, որ 1895 թվականի ջարդերը 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջին փուլն էին:

«Եթե 1895 թվականի հայկական ջարդերի պատասխանատու գյուղապետերը, նահանգապետերը, հրամանատարները և այլոք պատասխանատվության ենթարկվեին, ապա 1915 թվականին Հայոց ցեղասպանության իրագործումն այդքան էլ հեշտ չէր լինի»,- ասվում է գրքում` ներկայիս թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը նմանեցնելով ջայլամի պատմությանը, որը գլուխը թաղած հողերի մեջ շարունակաբար ժխտում է իրականությունը: Գրքի հեղինակները հույս են հայտնում, որ գրքի ընթերցողները միգուցե և հրաժարվեն իրենց մերժողական դիրքորոշումից:

Գիրքը պատրաստված է Ստամբուլում Ռուսաստանի, Անգլիայի, Գերմանիայի, Ավստրոհունգարական կայսրության, Իտալիայի և Ֆրանսիայի այն ժամանակի դեսպանների ներկայացրած զեկույցների հիման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում