Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցը շարունակում է մնալ լավագույններից մեկը Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ երկու դար առաջ կառուցված և այսօր Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցը մեր օրերում էլ հայկական համայնքի ջանքերով շաունակում է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Aksam պարբերականը, հայկական հիվանդանոցը ծառայում է ոչ միայն հայերին, այլև Թուրքիայի չորս կողմից եկող տարբեր ազգերի ներկայացուցիչներին:

Հիվանդանոցի հիմնադրամի 180-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի ժամանակ լրագրողի հետ զրուցել է հայկական հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գրիգոր Դոշեմեչյանը: Վերջինս, հիշեցնելով, որ հիվանդանոցը շարունակում է իր գործունեությունը միայն ու միայն հայական համայնքի շնորհիվ, նշել է, որ իրենք «ձգտում են պահպանել իրենց ազգային ինքնությունը և միաժամանակ հարմարվել արագ զարգացող տեխնոլոգիական նորարարություններին»:

Հիվանդանոցում ներկայում անվճար բուժում են ստանում 75 մտավոր հետամնաց, ինչպես նաև թմրանյութային կախվածություն ունեցող երեխաներ: Շուրջ 350 մարդ էլ ներկայում անվճար օթևանել է ծերանոցում: Հիվանդներին մաքուր օդով ապահովելու համար Սուրբ Փրկչի բակում հիմնվել է մեծ բանջարանոց:

Հայկական Սուրբ Փրկիչը մեծ դեր է ունեցել թուրքական բժշկության զարգացման գործում: Հենց այստեղ է հիմնվել առաջին վիրահատարաններից մեկը, այստեղ է բերվել Թուրքիայում առաջին ռենտգենի սարքավորումը, ինչպես նաև հայտնի է, որ հայկական հիվանդանոցի առաջատար բժիշկներից մեկը բուժել է Նապոլեոն 3-րդին:

Հայերեն English Русский

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան