Սպորտ

«Ամերիա Գավաթ»-ին մասնակցելու համար Երեւան է ժամանել շուրջ 100 թենիսիստ

2 րոպեի ընթերցում

«Ամերիա Գավաթ»-ին մասնակցելու համար Երեւան է ժամանել շուրջ 100 թենիսիստ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի թենիսի ֆեդերացիան և Միջազգային թենիսի ֆեդերացիան (ITF) հուլիսի 9-14-ը Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են «Ամերիա Գավաթ» Futures դասի` տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար, որի համար «Ամերիա» ընկերությունների խումբը սահմանել է մրցանակային ֆոնդ 15000 ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամեիաբանկ»-ից, մրցաշարին մասնակցելու համար Երևան է ժամանել շուրջ 100 թենիսիստ, ավելի քան տասնհինգ երկրից` Ռուսաստան, Չեխիա, Բելառուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիա, Հնդկաստան և այլն:

«Ամերիա Գավաթ» մրցաշարին մասնակցում են նաև ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներ Խաչատուր Խաչատրյանը և Աշոտ Գևորգյանը: Առաջին անգամ Հայաստանում պրոֆեսիոնալ մրցաշարի է մասնակցելու շնորհալի թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում և այսուհետ հանդես է գալու տղամարդկանց թենիսի Հայաստանի հավաքականի կազմում:

Մրցաշարը դատում են Միջազգային թենիսի ֆեդերացիայի մրցավարներ, որոնց թվում են տարածաշրջանում միակ white badge կարգի մրցավարներ Գրիգոր Դավթյանն ու Արսեն Մովսիսյանը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է silver badge կարգի մրցավար Պավել Լիսովցևը, ով առաջին անգամ է Հայաստանում:

Առաջին անգամ հնարավոր կլինի մրցաշարի բոլոր խաղերին հետևել նաև on line տարբերակով, Միջազգային թենիսի ֆեդերացիայի կողմից գործածվող Live Scoring ծրագրի միջոցով` ալցելելով tennisarmenia.am կայք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում