Կրասնոդարում 15 հազար մարդ ջրհեղեղի հետեւանքով մնացել է առանց էլեկտրականության

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրհեղեղը Կրասնոդարի երկրամասում հանգեցրել է մոտ 150 տրանսֆորմատորային ենթակայանների անջատմանը, եւ առանց էլեկտրականության են մնացել շուրջ 15 հազար քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ria.ru-ն:Շրջանառվող լուրերի համաձայն` էլեկտրականության վիճակն աղետալի է:

Կրասնոդարի երկրամասում ահռելի ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 87-ի: Ջրհեղեղը վնաս է հասցրել մի շարք քաղաքների: Ողողված շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն:

Հայերեն Русский