ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանն ունի բոլոր այն լիազորությունները, որոնք ունեն իր եվրոպացի գործընկերները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 6-ին իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Օմբուդսմենը, սակայն, չունի հասարակական համապատասխան աջակցություն: «Իսկ դա չափազանց կարեւոր է, երբ պետք է համապատասխան վերաբերմունք եւ վստահություն լինի այս կառույցի նկատմամբ»,- ասաց նա: Կարեն Անդրեասյանն իրեն մաքսիմալ անկախ է զգում, քանի որ չկան սիստեմատիկ ճնշումներ: «Ավելի լավ է լինել թույլ օմբուդսմեն, բայց` անկախ»,- ասաց նա` ավելացնելով, որ եթե իրական վտանգ զգա, կդիմիիրավապահ մարմիններին:
Այն հարցին, թե ինչքանով է իր գործունեությունը հաճելի երկրի ղեկավարին, Կարեն Անդրեասյանը շեշտեց, որ ինքը չի նշանակվել նախագահի հրամանագրով եւ ինքն իր առջեւ նման խնդիր չի դրել երբեւէ դուր գալՆախագահին: «Իմ առաքելությունը հասարակությանն օժանդակելն է, որն էլ ես անում եմ»,- շեշտեց նա: