Հոնկոնգի մաքսատան աշխատակիցները 650 կգ կոկաին են առգրավել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի մաքսատան աշխատակիցները 650 կգ կոկաին են առգրավել, որի արժեքը մոտավորապես 100 մլն դոլար Է: Սա տարածաշրջանում բռնագրավված այդ թմրանյութի խոշորագույն խմբաքանակն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թմրանյութը հայտնաբերվել Է բեռնարկղերից մեկում, որը բերվել Էր Էկվադորից:

Զգուշացված լինելով ԱՄՆ-ի իրենց գործընկերների կողմից, Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել Է երեք մարդու, որոնք, ինչպես ենթադրում Է, կապված են կոկաինի մաքսանենգության հետ:

Հայերեն Русский