Միջազգային

Չինաստանը չի մասնակցի Սիրիայի «Բարեկամների խմբի» փարիզյան հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը չի մասնակցի Սիրիայի «Բարեկամների խմբի» փարիզյան հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը չի մասնակցի Սիրիայի «Բարեկամների խմբի» հանդիպմանը, որը հուլիսի 6-ին տեղի Է ունենալու Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հուլիսի 5-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիում հայտնել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լյու Վեյմինը:

«Ներկայում Չինաստանը չի քննարկում այդ հանդիպմանը մասնակցելու հնրավորությունը»,- ասել Է դիվանագետը՝ հավաստելով, որ Պեկինը համապատասխան հրավեր Է ստացել: «Չինական կողմն այն կարծիքին Է, որ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը վճռորոշ փուլում Է»,- ընդգծել Է Լյու Վեյմինը:

Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք Է ջանքերը կենտրոնացնեն այն պայմանավորվածությունների իրագործման վրա, որոնք ձեռք են բերվել Սիրիայի խնդրով «Գործողությունների խմբի» ժնեւյան հանդիպմանը, ինչպես նաեւ նպաստեն երկրում շարունակվող բռնությունների դադարեցմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում