Միջազգային

Պակիստանում այրել են Ղուրանի հրկիզման մեջ կասկածվող տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Պակիստանում այրել են Ղուրանի հրկիզման մեջ կասկածվող տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում ամբոխը ոստիկանական տեղամասից ուժով դուրս Է բերել մի տղամարդու, որին մեղադրում Էին աստվածանարգության մեջ, եւ այրել Է նրան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ըստ տեղական ոստիկանության տվյալների՝ տղամարդուն դուրս են հանել ուղղակիորեն ոստիկանական տեղամասից, որտեղ նա գտնվում Էր Ղուրանն այրելու կասկածանքով: Դա տեղի Է ունեցել Բահավալփուր քաղաքի արվարձանում, որը գտնվում Է Փենջաբի՝ Պակիստանի մասում:

Վկաների խոսքով՝ Էկզեկուցիան դիտում Էին հարյուրավոր մարդիկ, իսկ տղամարդն օգնություն Էր աղերսում: Պակիստանում գոյություն ունի աստվածանարգության մասին վիճելի օրենք, ըստ որի մահմեդականների կրոնական զգացմունքները վիրավորողները ենթակա են մահապատժի: Բայց գործը խիստ հազվադեպ Է դրան հասնում:

Ոստիկանությունը հայտարարել Է, որ, հիմնվելով տեղացի բնակիչների վկայությունների վրա՝ Ղուրանը պղծելու համար ձերբակալվել Էր մի տղամարդ:

Շուտով ոստիկանական տեղամասի մոտ են հավաքվել հազարավոր մարդիկ՝ կատաղության հասած վիճակում: Ոստիկանները նույնիսկ չեն Էլ հասցրել հետաքննություն սկսել բողոքների փաստով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում