Իրանի միջուկային ծրագրի խնդրով զբաղվող փորձագետները բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեցյակի»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի, ինչպես նաեւ Իրանի փորձագետները, որոնք հուլիսի 3-ին հանդիպում են անցկացրել Ստամբուլում, իրանական միջուկային ծրագրի շուրջ լիամասշտաբ բանակցությունները վերսկսելու ձգտում են դրսեւորել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», հուլիսի 4-ին հաղորդել Է «Վաշինգտոն պոստ» թերթը՝ հղում անելով կոնսուլտացիաների մասնակիցներից մեկի տեղեկատվությանը:
«ԱՄՆ-ը եւ համաշխարհային մյուս տերությունները չորեքշաբթի օրը Իրանի հետ համաձայնեցին այն հարցում, որ հարկավոր Է առաջ շարժվել լիամասշտաբ բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որոնց նպատակը այն բանի հաստատումը ստանալն Է, որ Իրանի կողմից ուրանի հարստացումը չի վերածվի ռազմական ծրագրի»,-ասված Է հաղորդագրության մեջ: