Մշակույթ

«Ոսկե ծիրան» -ի շրջանակներում կներկայացվի շուրջ 170 ֆիլմ

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» -ի  շրջանակներում կներկայացվի շուրջ 170  ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրի շրջանակներում կներկայացվեն շուրջ 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով` ֆիլմերից մոտ 90-ը կմրցեն չորս մրցութային անվանակարգերում, իսկ մյուսները կներկայացվեն հատուկ արտամրցութային ծրագրերում:

Փառատոնի բացումը կազդարարվի Համո Բեկնազարյանի «Շոր եւ Շորշոռ» ֆիլմի ցուցադրությամբ, որը կուղեկցվի Վահագն Հայրապետյանի ` հատուկ այս ֆիլմի համար մշակված ջազային կենդանի ձեւավորմամբ: Ֆիլմերի ցուցադրությունները կընթանան «Մոսկվա», «Նաիրի» կինոթատրոններում եւ Տիկնիկային թատրոնի դահլիճում: Փառատոնային տրամադրությունը կապահովեն Շառլ Ազնավուրի հրապարակում յուրաքանչյուր փառատոնային օր կայանալիք ջազ համերգները: Փառատոնի ամբողջ ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում կներկայացվի լուսանկարչական ցուցահանդես` համաշխարհային կինոյի այն մեծ վարպետների լուսանկարներով, ովքեր նախորդ տարիներին արժանացել են «Ոսկե ծիրան»-ի «Փարաջանովյան թալեր» մրցանակին:

Փառատոնը կամփոփվի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմի ցուցադրությամբ: «Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում