Human Rights Watch-ը հաշվետվություն Է հրապարակել Սիրիայում կիառվող կտտանքների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել Է զեկույց, որում նկարագրված են Սիրիայում մարդու իրավունքների խախտումները, ներառյալ կտտանքների կիրառումը եւ ժամանակավոր կալանման կենտրոնների անբավարար վիճակը: Human Rights Watch-ը կոչ Է արել Հաագայի Միջազգային քրեական դատարանին «պատժել մեղավորներին», հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել Է, որ Սիրիայի կառավարության կողմից կատարվող «բարբարոսական արարքներն» ահասարսուռ են: Նրա համոզմամբ՝ մեղավորները ոչ մի դեպքում չպետք Է խույս տան պատժվելուց:

Հայերեն Русский