Միջազգային

Լիբիայում Միջազգային դատարանի պատվիրակությունն սպասում Է իր անդամների ազատմանը

1 րոպեի ընթերցում

Լիբիայում Միջազգային դատարանի պատվիրակությունն սպասում Է իր անդամների ազատմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պատվիրակությունը ժամանել Է Լիբա եւ ուղեւորվել Զինթան, որտեղ առայժմ պահվում են այս կազմակերպության չորս անդամներ, որոնց ձերբակալել են տեղական զինված կազմավորումները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մեկ օր առաջ ՄՔԴ-ի ներկայացուցիչները հայտարարել Էին, որ իրենց գործընկերներին պետք Է ազատ արձակեն հուլիսի 2-ին: Սակայն առայժմ դա տեղի չի ունեցել:

Ավստրալուհին, իսպանացին, լիբանանցին, ինչպես նաեւ 60-ամյա ռուսաստանցի Ալեքսանդր Խոդակովը ձերբակալվել են հունիսի 7-ին բանտում Սեյֆ ալ Իսլամին՝ լիբիացիների սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն, այցելելուց հետո:

Ավստրալացի փաստաբան Մելինդա Թեյլորին Լիբիայի իշխանությունները մեղադրում են այն բանում, որ նա փորձել Է սպանված դիկտատորի որդուն «ծածկագրված նամակ» հաձնել նրա նախկին օգնական Մոհամեդ Իսմայիլից: Իսմայիլին հաջողվել Էր հեռանալ Լիբիայից Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո:

Թեյլորի թարգմանչուհուն՝ Լիբանանի քաղաքացի Հելեն Ասաֆին, մեղադրում են մեղսակցության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում