Մեքենայությունների համար տուգանված Barclays բանկի վարչության նախագահը թողնում Է պաշտոնը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարկլիզ» բանկի վարչության նախագահ Մարկուս Էյջիուսը թողնում Է իր պաշտոնը աշխարհի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատի շուրջը ծագած սկանդալից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, ասված Է բանկի՝ հուլիսի 2-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Անցյալ շաբաթվա իրադարձությունները ցուցադրեցին անընդունելի գործելակերպը բանկային ոլորտում եւ լուրջ վնաս հասցրին «Բարկլիզի» վարկին»,- նշված Է դրանում:
Հունիսի 27-ին հայտնի Էր դարձել, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսական վերահսկողության մարմինները 450 միլիոն դոլարով տուգանել են բանկին «Լիբոր» վարկային կոպարի սահմանման ժամանակ կատարված մեքենայությունների համար, որն ամբողջ աշխարհում որպես կողմնորոշիչ Է օգտագործվում ֆինանսական արտադրանքի տոկոսադրույքների սահմանման համար, որոնց ընդհանուր գումարը կազմում Է 360 տրիլիոն դոլար: Այդ ֆինանսական միջոցների թվում են հիպոթեքային վարկերը, կորպորատիվ պարտատոմսերը, ապրանքային ապառնագրերը: