Լոնդոնում հուլիսի 29-ը հայկական փառատոնի օր Է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումից հետո Լոնդոնում հուլիսի 29-ին կայանալիք հայկական մեծ փառատոնն ազգային տոնի է վերածվելու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Մեծ Բրիտանիայի բավական հզոր հայկական համայնքը ցանկացել Է, համագործակցելով ՀՀ դեսպանատան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, օլիմպիական խաղերի օրերին հայկական տոն կազմակերպել Լոնդոնում:

Նույն օրը օլիմպիական խաղերի շրջանակում կկազմակերպվի նաեւ Հայկական օրը, որը Լոնդոնում մարզական աշխարհին լավագույնս կներկայացնի Հայաստան երկիրն` իր հարուստ պատմությամբ եւ մշակույթով, ազգային ավանդույթներով, սպորտով, կենցաղով, խոհանոցով: Այն անց է կացվելու Լոնդոնի կենտրոնում գտնվող Հայկական եղեղեցու տարածքում:

Լոնդոնի քաղաքապետարանի հետ միջոցառման կազմակերպումն արդեն համաձայնեցված Է, ներկայումս ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն ակտիվորեն քննարկում Է կազմակերպիչների հետ այս միջոցառման նախապատրաստման վերջին մանրամասներն` այն հնարավորինս գեղեցիկ եւ անմոռանալի դարձնելու նպատակով:

Հայերեն English Русский

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը