Ֆուտբոլ

Եվրոպայի գավաթը կրկին ուղևորվում է Իսպանիա. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 րոպեի ընթերցում

Եվրոպայի գավաթը կրկին ուղևորվում է Իսպանիա. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա մայրցամաքի ֆուտբոլային ներկայացումn ավարտված է: Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած եզրափակչում գեղեցիկ եւ արժանի պայքարում հաղթող ճանաչվեց Իսպանիայի հավաքականը:

Հանդիպման մեկնարկից առաջ կայացավ Եվրո 2012-ի հանդիսավոր փակման արարողությունը: Մարզադաշտում հնչում է համաշխարհային հիթ դարձած եւ Եվրո 2012-ի հիմն համարվող «Անվերջ ամառ» (Endless Summer) երգի կատարումը: Ուկրաինայի մայրաքաղաքը հրաժեշտ տվեց եվրոպական ֆուտբոլի աստղերին:

Հանդիպման մեկնարկային րոպեներից զգացվում էր, որ սպասվում է գեղեցիկ եւ հետաքրքիր հանդիպում: Իսպանացիները համատարիմ մնալով իրենց խաղաոճին շարունակում էին գնդակը պահել իրենց մոտ`ցուցադրելով դիտարժան եւ կառուցողական ֆուտբոլ: Հաճելին երկար սպասեցնել չտվեց:

Չավիի եւ Ինիեստայի սկսած գրոհը իր ցանկալի վերջնագծին հասցրեց Դավիթ Սիլվան, ով գլխի շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց Բուֆոնի պաշտպանած դարպասը: Եվ Եվրոպայի գործող չեմպիոններն առաջ անցան հաշվի մեջ`1-0:

Բաց թողած գնդակից հետո իտալացիները կարծես սթափվեցին եւ անմիջապես նետվեցին հակագրոհի: Հանդիպան միջնամասում առաջին վտանգավոր պահը, որ ստեղծվեց իսպանացիների դարպասի մոտ, ետ մղվեց Իկեր Կասիլիասի կողմից:

Դրան հաջորդեց եւս մեկ հակագրոհ, որը նույնպես տեսանելի էր Կասիլիասի համար: Եվրոպայի գործող չեմպիոնները, իրենց ֆուտբոլային տակտիկային վայել, ստիպեցին իտալացիներին հանդարտեցնել խաղը: Հանդիման վերջին րոպեներին նրանց հաջողվեց կրկնապատկել ձեռքբերածը: Խորքից ստանալով Խավի փոխանցումը, Խորդի Ալբան խոցեց իտալացիների դարպասը: Թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվով, հօգուտ Իսպանիայի ընտրանու:

Երկրորդ խաղակեսն սկսվեց իտալացիների գրոհով և որը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, եթե իրենց դիրքերում անսասան չլինեին իսպանացի պաշտպանները: Պահելով հաշվի առավելությունը աշխարհի չեմպիոնները վայրկենապես նետվում էին գրոհի: Այդպիսի մի պահի կարող էր եռապատկվեր խաղի հաշիվը, եթե մրցավարը նկատեր իտալացիների ձեռքով խաղը եւ նշանակեր արժանի 11 մետրանոց հարվածը:

Իտալացիների համար ճակատագրական եղավ Տիագո Մոտայի վնասվածքի պատճառով խաղադաշտը թողնելը: Մնալով 10 հոգով, եւ չունենալով փոխարինման ոչ մի հնարավորություն, ապենինյան թերակղզու բնակիչները կարծես ընկճվեցին եւ դրանից խաղի տեմպը թուլացավ:Հաղթողի իրավունքով իսպանացիները 10 հոգով մնացած իտալացիներին թելադրում էին իրենց խաղը, եւ ստիպում էին անընդմեջ պաշտպանվել:

Իսպանացիների մոտ ոգեւորությունը հասավ գագաթնակետին, երբ փոխարիման դուրս եկած Ֆերնանդո Տորրեսը խփեց նաեւ երրորդ գնդակը: Այս գոլից հետո իտալացիները վերջնականապես հարմարվեցին երկրորդ հորիզոնականին: Տորրեսի փոխանցումից հետո խուան Մատան խփեց իսպանացիների 4-րդ գնդակը: Հանդիպումն ավարտվեց 4-0 խոշոր հաշվով, եւ իսպանացիներն արժանիորեն դարձան Եվրոպայի չեմպիոն:

Իսպանացիները իրենց պատմության մեջ 3-րդ անգամ նվաճեցին Եվրոպայի գավաթը (1964, 2008, 2012 թվականներ):

Իսպանիա Իտալիա

3 Անկյուն 3

1 Դեղին 1

0 Կարմիր 0

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում