Հասարակական

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:

«Հարգելի Սերժ Ազատի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն ու Ձեր պետական գործունեության մեջ հետագա հաջողություններ, իսկ հայ ժողովրդին` խաղաղություն, բարգավաճում եւ ամենայն բարիք»,- ասված է Յանուկովիչի ուղերձում:

Միաժամանակ Ուրաինայի նախագահն ընդգծում է հայ-ուկրաինական հարաբերությունների ընդլայնման դրական դինամիկան տարբեր ոլորտներում, ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապդումը:

«Ես այս ամենում տեսնում եմ Ձեր անձնական ներդրումը: Արժեւորում եմ մեր անձնական ընկերական կապերը, որոնք նույնպես նպաստում են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»,- նշված է ուղերձում:

Հուլիսի 1-ին ՀՀ Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում