Մայր բուհի ուսանողները շնորհավորել են Սերժ Սարգսյանի ծննդյան օրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության լրատվական բաժնից, երիտասարդ համալսարանականները Նախագահին մաղթել են առողջություն, ուժ եւ կորով` ի բարօրություն մեր հայրենիքի ու ժողովրդի: Նրանք համոզմունք են հայտնել, որ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է հզորանալ եւ ամրապնդել հաղթանակները:
Կարդացեք հոդվածը` English