Միջազգային

Աշխարհի ավիաընկերություններին «կայուն ապագա» Է սպասում. Moody’s

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ավիաընկերություններին «կայուն ապագա» Է սպասում. Moody’s

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ավիաընկերություններին «կայուն ապագա» Է սպասում, չնայած ավիացիոն վառելիքի բարձր արժեքին եւ թույլ Էկոնոմիկային: Այս կարծիքը, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա. ռու»-ին հայտնել են Moody’s Investors Service վարկանիշային գործակալության փորձագետները:

Հունիսի 28-ին հրապարակվել Է ըստ ճյուղերի տարեկան կանխատեսումը, որի համաձայն ավիաընկերություններն օգուտ են ստանում ավելի բարձր սակագներից եւ ծախսերի օպտիմալացումից: Ըստ որում Հյուսիսային Ամերիկայի ավիաընկերություններին եւ Մերձավոր Արեւելքում դրանց մրցակիցներին կհաջողվի աննշան չափով ավելացնել շահույթը այն դեպքում, երբ Եվրոպայի փոխադրողները կենտրոնացած կլինեն ճգնաժամի հետեւանքներին հակազդելու վրա, իսկ Ասիայի ընկերությունները կբախվեն աճող մրցակցության:

Ամերիկյան ավիաընկերությունները 2011 թվականին եւ 2012 թվականի սկզբին ավելի քան տասն անգամ բարձրացրել են սակագները վառելիքի աճող գները փոխհատուցելու համար: Բայց այդ գներն իջել են նավթի արժեքի անկման հետ մեկտեղ:

Moody’s-ի փորձագետները փոխադրումների սակագների աճ չեն սպասում այնքան ժամանակ, քանի դեռ Brent նավթի գինը ցածր Է մնում մեկ բարելի դիմաց 110 դոլարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում