Առաջին մասնավոր տիեզերական աստղադիտակը կորոնի Երկրի համար վտանգավոր աստղակերպեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ գիտնականներ սկսում են աշխատել մասնավոր ներդրողների հաշվին կառուցվելիք առաջին տիեզերական աստղադիտակի արձակման նախագծի վրա: «Պահապան» (Sentinel) անվանումը կրող նախագծի գլխավոր նպատակն այն խոշոր աստղակերպերի հայտնաբերումն Է, որոնք կարող են վտանգ ներկայացնել Երկրի համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Նոր աստղադիտակը կպտտվի Արեգակի շուրջը եւ կհսկի այն տիզերական մարմինները, որոնց ուղեծրերը հատվում են մեր մոլորակի հետ: Այդպիսի աստղակերպերի թռիչքի հետագծի ժամանակին որոշումը կարող Է կանխել աղետալի հետեւանքներն ամբողջ կենդանի աշխարհի համար:

Մշակողները համոզված են, որ իրենց կհաջողվի հետեւել ավելի քան 140 մետր տրամագծով երկնաքարերի ավելի քան 90 տոկոսին, որոնք կարող են մոտենալ մեր մոլորակին:

Բացի դրանից, ստացված տվյալները կարող են հարկավոր լինել դեպի Արեգակնային համակարգի խորքեր նոր գիտարշավներ պլանավորելիս:

Աստղադիտակի կառուցումը եւ դեպի տիեզերքի խորքերը դրա արձակումը կֆինանսավորի B612 հիմնադրամը:

Հայերեն Русский