Դուդուկի արձան կկանգնեցվի Երեւանի սրտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկը` ծիրանափող ազգային նվագարանը, առաջիկայում արձանի տեսքով իր հաստատուն տեղը կգտնի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարակից այգում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, արձանի վերջնական տեսքի մասին մանրամասներ դեռեւս հրապարակման ենթակա չեն, սակայն այն կտեղադրվի փառատոնի նախավերջին փուլի` սեպտեմբերի 14-18-ը կայանալիք «Դուդուկի համահայկական փառատոնի» շրջանակներում:

«Արձանի տեղադրման ժամկետները հստակեցված չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, արձանը կտեղադրվի փառատոնի շրջանակներում»,-ասաց «Դուդուկի համահայկական փառատոն»-ի ղեկավար Գեւորգ Դաբաղյանը: Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ, տեղադրվող արձանի քանդակագործը հայ մեծանուն բարերար ԱլեքսանդրՄանթաշովի` Աբովյան փողոցում կանգնեցված արձանի հեղինակ ՀՀ վաստակավոր քանդակագործՏիգրան Արզումանյանը կլինի:

«Դուդուկահարները խանդավառված են փառատոնի գաղափարով, կմասանակցեն դուդուկահարներ Արգենտինայից եւ Ֆրանսիայից»,- ասաց Դաբաղյանը: Նրա խոսքով` փառատոնը կնպաստի հայկական դուդուկի զարգացմանը, քանի որ դուդուկը, որպես երաժշտական գործիք, հայերի սրտում է: «Դուդուկի համահայկական փառատոն»-ի շրջանակներում համերգներ տեղի կունենան նաեւ արվեստների մայրաքաղաք Գյումրիում: Փառատոնը կուղեկցվի նաեւ դուդուկի մասին ֆիլմերի ցուցադրությամբ, վարպետության դասերով:Դուդուկի արձան արդեն իսկ կանգնեցված է Վանաձորում ի պատիվ վանաձորցի անվանի դուդուկահար Արտավազդ Տեր-Հովհաննիսյանի:

«Իմ Հայաստանը»-ը մեկնարկել է ապրիլի 20-24-ը` գրողների համահայկական համաժողովով: Առաջին անգամ համահայկական ծրագիրն իրականացվում է ոչ թե մեկ շաբաթում, այլ 6 ամսվա ընթացքում եւ բաժանված է ճյուղերի: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն «Պարարվեստի օրեր», «Երգչախմբային արվեստի օրեր», անհատ կատարողների եւ «Դուդուկի համահայկական» փառատոներ:

Հայերեն English Русский

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը