Սինհուան Չինաստանի հաղթանակն Է կանխատեսում Լոնդոնի Օլիմպիադայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Օլիմպիադայի մեկնարկից մեկ ամիս առաջ Չինաստանի պետական լրատվական գործակալությունը՝ Սինհուան, կանխատեսում Է հրապարակել, որի համաձայն ՉԺՀ-ի հավաքականը նվաճված մեդալների քանակով վերստին առաջինը կլինի՝ առաջ անցնելով ԱՄՆ-ի օլիմպիականներից:
Սինհուան կանխատեսում Է, որ Չինաստանի հավաքականը կնվաճի առնվազն 37 ոսկե մեդալ, դրանցից ինը՝ մարմնամարզությունից: Չորս տարի առաջ կայացած Պեկինի Օլիմպիադայում չին մարզիկները նվաճել Էին 51 ոսկե մեդալ՝ 15-ով ավելի, քան երկրորդ տեղն զբաղեցրած ԱՄՆ-ի հավաքականը:
Կարդացեք հոդվածը` Русский