Տարածաշրջանային

Թուրք նախարարին մեղադրել են հակահայկական բովանդակությամբ գրքի հրատարկման համար

2 րոպեի ընթերցում

Թուրք նախարարին մեղադրել են հակահայկական բովանդակությամբ գրքի  հրատարկման համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում չեն դադարում հայերի նկատմամբ ատելություն սերմանող«Այս փաստաթուղթը վերցնում եմ» գրքիվերաբերյալ խոսակցությունները: Ստամբուլի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Քադիր Գյոքմենը մեղադրել է Թուրքիայի Ազգային կրթության նախարարությանը` Յունուս Զեյրեքի հեղինակած գրքի միջոցով հայերի հանդեպ ատելություն սերմանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, թուրք պատգամավորը մեղադրել է կրթության նախարար Օմեր Դինչերին` այս գքրի մասին իմանալու և դրա դեմ քայլեր չձեռնարկելու համար:

Ի պատասխան մեղադրանքների` թուրք նախարարը հայտարարել է, որ գրքի հրատարկմամբ իրենք ամենևին էլ մտադիր չեն եղել որևէ մեկին թիրախի դարձնելու: Գրքում տեղ գտած արտահայտությունները նա որակել է «երգիծական ոճի քննադատություն»` ընդդեմ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների:

Ստամբուլի դպրոցներում երեխաներին անվճար բաժանված «Այս փաստաթուղթը վերցնում եմ» գրքում տեղ էին գտել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ, մասնավորապես`«Նման հարևանը թշնամի է», «Մի դավաճանության անատոմիա»:Գրքի հեղինակներն անվանակել էին նաեւ նախօրեին Թուրքիայում անցկացված «Հայերից ներողություն եմ խնդրում» շարժման մասնակիցներին` նրանց կոչելով «Մեր միջի սատանան», «անազգ», «անարյուն»:

Գրքի տպագրության հետ կապված հետաքննություն է սկսվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում