Հասարակական

Մոտ երեք հազար սիրիահայ ցանկանում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ

2 րոպեի ընթերցում

Մոտ երեք հազար սիրիահայ ցանկանում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քաղաքական ճգնաժամի, բախումների հետեւանքով Հայաստանին դիմող սիրիահայերի նկատելի աճ է գրանցվել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքով` սիրահայերը դիմում են քաղաքացիություն, կացության մշտական, ժամանակավոր եւ հատուկ կարգավիճակ ստանալու համար: «Քաղաքացիություն ստանալու համար 2010թ-ին ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն են դիմել 9 հազար 087 քաղաքացիներ, որից 422-ն են եղել Սիրիայից: 2011թ-ին նախորդ տարվա համեմատ` քաղաքացիություն ստանալու համար դիմողների աճ է գրանցվել` 14 հազար 277 քաղաքացի, որոնցից 2 հազար 983-ն են Սիրիայից:2012թ-ի հունվար-մայիսին Սիրիայից քաղաքացիություն ստանալու դիմողների թիվը 2 հազար 669 է»,-ասաց Քոչարյանը:

Եթե 2011թ-ին կացության մշտական կարգավիճակ է տրվել Սիրիայի 44 քաղաքացու, ժամանակավոր կարգավիճակ` 110, իսկ հատուկ կարգավիճակ` 59 մարդու, ապա այս տարիհունիսի 21-ի դրությամբ արդեն Սիրիայի քաղաքացիներին տրամադրվել է 16 կացության մշտական կարգավիճակ, 30` ժամանակավոր, 47` հատուկ:

Շուրջ 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով Սիրիայում զոհվել է ավելի քան տասը հազար մարդ: Զինված ապստամբների գործողությունների արդյունքում հայկական համայնքը եւս կորուստներ է ունեցել. զոհվել են 6 հայազգիներ, որոնցից չորսը` Սիրիայի բանակի զինվորներ:

«Սիրիան այժմ իրական պատերազմական դրության մեջ է, եւ իրավիճակը երկրումշարունակում է լարված մնալ». առաջին անգամ երկրի իրադրությանը նման գնահատական տվեց նախագահ Բաշար Ասադը հունիսի 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում