1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերը Եգիպտոսում թողել են հարուստ պատմություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին գրել է egyptindependent.com-ը: Պարբերականը փոխանցում է, որ հայերը բոլոր ժամանակներում ունեցել են պատմական ներդրում Եգիպտոսի հասարակական կյանքում: Հայերը եղել են հայտնի դիվանագետներ, առեւտրային գործակալներ, տեխնիկական մասնագետներ:
Պարբերականը կարեւորում է Եգիպտոսում հայերի իրականացրած լուսավորչական գործունեությունը, շինարարական աշխատանքները: