Հայաստանի եւ Ավստրիայի նախագահները զբոսնել են Հանրապետության հրապարակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը հունիսի 26-ի երեկոյան զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ավստրիայի նախագահի պաշտոնական այցի պատվին հնչող հայ և ավստրիական երաժշտական արվեստի գործեր: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: