Աշխարհում խոզագրիպից մահվան դեպքերի թիվը 15 անգամ ավելի մեծ Է եղել, քան հայտարարվում Էր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: A/H1N1 բարձրախտածին գրիպից, որը հայտնի Է նաեւ որպես խոզագրիպ, մահվան դեպքերի թիվը 2009 – 2010 թվականներին կարող Է 15 անգամ ավելի մեծ լինել, քան երկրներն իրենց զեկույցներում հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ասված Է Lancet Infectious Diseases հանդեսի հրապարակման մեջ:

Եթե ավելի վաղ խոզագրիպի հետ կապված մահվան դեպքերի գնահատումները կատարվում Էին սոսկ մի շարք երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, ապա սա գիտնականների առաջին փորձն Է գնահատելու նոր վիրուսից գլոբալ մահացությունը:

2009 թվականի ապրիլից մինչեւ 2010 թվականի օգոստոսն ընկած ժամանակամիջոցում աշխարհում լաբորատոր կերպով հաստատվել Է խոզագրիպից 18,5 հազար մահ: Թեեւ, ինչպես հայտնի Է, լաբորատոր դեպքերի թիվն զգալիորեն փոքր Է, քան գրանցված մահերի իրական թիվը, եւ նոր հետազոտությունը նշում Է, որ վիրուսով վարակվելու հետեւանքով աշխարհում ենթադրաբար 151,7 հազարից մինչեւ 575,4 հազար մարդ Է մահացել դրա շրջանառության առաջին տարում:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մահվան դեպքերի 80 տոկոսը տեղի Է ունեցել մինչեւ 65 տարեկան մարդկանց շրջանում, մինչդեռ սեզոնային գրիպից մահվան դեպքերը, որպես կանոն, տեղի են ունենում տարեց մարդկանց շրջանում:

Հետազոտությունը նաեւ ենթադրում Է, որ մահվան բոլոր դեպքերի 59 տոկոսը կարող Էր տեղի ունենալ Հարավարեւելյան Ասիայում եւ Աֆրիկայում, որոնց տարածքը զբաղեցնում Է աշխարհի բնակչության 38 տոկոսը, ըստ որում մահացության ամենաբարձր մակարդակները դիտվել են Աֆրիկայում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար