Տարածաշրջանային

Ալիեւը փոշմանել, ինքն է մեկնել Ստամբուլ

2 րոպեի ընթերցում

Ալիեւը փոշմանել, ինքն է մեկնել Ստամբուլ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 25-ի երեկոյան մեկնել է Ստամբուլ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյա հոբելյանական գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ալիեւը չի մասնակցելու ՍԾՏՀԿ ստամբուլյան գագաթնաժողովին եւ Ադրբեջանն այդ միջոցառմանը ներկայացնելու է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Gafgazinfo.az լրատվական կայքը հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ալիեւին դիմավորել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ կարճատեւ պաշտոնավարած դեսպան, ադրբեջանամետ եւ թուրքամետ գործունեությամբ հայտնի Մեթյու Բրայզան:

Հայաստանը ՍԾՏՀԿ հոբելյանական գագաթնաժողովին կներկայանա ԱԳ փոխնախարարի մակարդակով:

ՍԾՏՀԿ-ը 1992 թ-ի հունիսի 25-ին հիմնադրվել է Ստամբուլում` Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսասանի եւ Թուրքիայի մասնակցությամբ:

Reuters-ը, հղում կատարելով Անկարայում իր վստահելի աղբյուրին, հայտնել է, որ Ալիեւը որոշել է ինքը գնալ Ստամբուլ, որովհետեւ հնարավոր է այսօր այնտեղ անցկացվելիք ՍԾՏՀԿ գագաթնաժողովի շրջանակում Տրանսանատոլիական գազային խողովակաշարի (TANAP) վերաբերյալ միջկառավարական պայմանագիր ստորագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում