Հենրիկ Մխիթարյանը «Եվրո 2012»-ում ֆավորիտներ չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Շախտյոր»-ի հերթական ստուգողական հանդիպումից հետո հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

- Հենրիկ,հանդիպման արդեն երկրորդ րոպեին գոլի հեղինակ դարձաք: Պատճառը անցած խաղում ունեցած անհաջողությունն էր, թե առաջադրանք էիք ստացել արագ գոլ խփել:

- Մրցակիցը այդ պահին սխալվեց, և Իլսինյոն օգտվեց այդ հնարավորությունից: Արագ գոլ խփելը, սակայն,միշտ էլ հաճելի է, դա վստահություն է տալիս, թեթևացնում է խնդրի լուծումը: Մենք դեմ չենք լինի, եթե մնացած խաղերում էլ այսպես արդյունք գրանցվի:

- Կկարողանաս առանձնացնել անցած ստուգողական խաղերից որևէ մեկը:

- Բոլոր ստուգողական հանդիպումներն էլ հետաքրքիր էին: Մենք արդեն խաղացել ենք «Թերեք»-ի, «Ռուբին»-ի, «Տորպեդո»-ի հետ, և բոլորն էլ հետաքրքիր են եղել:

- Իսկ ինչո՞վ էր տարբերվում այսօրվա մրցակիցը նախորդներից:

- «Տորպեդոն» լավ խաղում էր եւ գնդակ պահում, կարողանում էր արագ հակագրոհների անցնել: Վրացիները գոլ խփելու հնարավորույթուններ ունեին, սակայն մենք ուժեղ էինք և արժանի հաղթանակ տարանք:

- Հասցրել է արդեն Միստերը որոշելհանդիպաման լավագույն ֆուտբոլիստին:

- Չգիտեմ, տեղյակ չեմ (ժպտում է): Ձեզ ինչ-որ բան ասել է: Եթե թիմը հաղթում է, ուրեմն նա է լավագույնը:

- Խոստովանիր, արդեն կարոտել ես պաշտոնական հանդիպումները:

- Առաջնությունը կսկսվի վաղ, թե ուշ: Եվ մենք ցանկություն ունենեք արդեն խաղալու, ուրախ կլինենք երկրպագուներին մարզադաշտում տեսնելու համար: Ամեն ինչ կանենք նրանց ուրախացնելու մեր խաղով ու հաղթանակներով:

- Վաղը Դոնեցկում տեղի է ունենալու Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչը: Դու երկրպագելու ես Պորտուգալիային, թե Իսպանիային:

- Ուժեղագույնին (ժպտում է): Ինձ արդեն հարցրել են, սակայն ես ֆավորիտներ չունեմ: Հաղթելու է այն թիմը, որն ավելի լավ պատրաստված կլինի, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես, նաև կանի ամեն ինչ հաղթելու համար:

Հայերեն English Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը