1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության խորհուրդը բավարարել է Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին` Արամյան-Ուջումյան դպրոցի հիմնադրամին վերադարձնելու պահանջը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Եվրամիության պահանջով Թուրքիան արդեն սկսել է նախկինում քրիտոնեական համայքներից խլված գույքը վերադարձնելու գործընթացը: Ավելի վաղ, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը որոշում էր ընդունել` որպես Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի Սբ Հրեշտակապետ հայկական բողոքական եկեղեցուն կից դպրոցի փոխհատուցում, հիմնադրամին վերադարձնել եկեղեցու տարածքին հարող հայկական գերեզմանոցը: